BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բա դիմացն ի՞նչ է տալու Ֆրանսիային

Բա դիմացն ի՞նչ է տալու Ֆրանսիային
27.02.2024 | 15:29



Ֆրանսիան Հայաստանին հետախուզական տվյալներ կտրամադրի Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ:

Լավ, Ռուսաստանն ու Իրանը հասկացանք, բա Ադրբեջանն ու Թուրքիա՞ն պրիչյոմ: Նիկոլն իրենց հետ խաղաղության չի պատրաստվո՞ւմ:

Լավ, սխալմունք ա՝ եղել ա, մի երկու գյուղ կամ քաղաք կտա՝ խաթրները կառնի, բա դիմա՞ցն ինչ ա տալու Ֆրանսիային: Այ, էս մի տեղը դժվարանում եմ. Աննան հազիվ հասցնի բարոյական աջակցություն տա, բա Նիկոլը՞: Կարո՞ղ ա Նիկոլն էլ ռուսական ռազմաբազայի կամ ՀԱՊԿ-ի մասին «հետախուզական» տվյալներ տա: Չէ, դժվար, ինքը Հայաստանի ամենառուսամետ ղեկավարն ա, ինքը Պուտինի մարդն ա, դե, վաբշե տը, Պուտինն ա իրա մարդը, բայց էական չի:

Բայց մի րոպե, ո՞նց էական չի, բա որ Պուտինը իրիգունը գա տուն ու ասի. «Ախչի, հլը արի ըստե, էդ ո՞ւմն էս ինձանից թաքուն տալի»:

Ջոգել եմ, Նիկոլը ռուսների դվայնոյ ագենտն ա, ֆրանսիացիքին ֆեյք ինֆո ա տալու: Բայց հլը մի րոպե, արա, Ֆրանսիան Ռուսաստանի մասին էնքան գիտի, որ մի բան էլ մեզ ա տալու՞, չկպավ:

Չէ, ոնց մտածում եմ՝ Նիկոլին «վալաչկովա» են անելու: Բայց խի՞ եմ ես իրա տեղը մտածում որ... Կարող ա՝ իրան դուր ա գալի:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2606

Մեկնաբանություններ